Գերմանիան շահագրգռված է Հայաստանի ինքնիշխանության թուլացմամբ. Մաքսիմ Չիրկով
23 Նոյեմբերի 2026, 21:40
Քաղաքագետ Մաքսիմ Չիրկովը Alpha News-ին տված մեկնաբանության մեջ անդրադարձել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի՝ Հայաստանին ուղղված կոչին՝ փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում։
«Գերմանիայի վարքագիծը ցույց է տալիս, որ գերմանացիները պարզապես շահագրգռված են Հայաստանի ինքնիշխանության կորստով։ Եվրոպական երկրներն այս հարցում գործում են միևնույն սկզբունքով. նրանց շահերի առաջմղումը սովորաբար ուղեկցվում է ինքնիշխանության կորստով։ Նույնը, օրինակ, տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում և մի շարք այլ երկրներում, որտեղ փորձում են պարտադրել նմանատիպ փոփոխություններ և որոշումներ։
Ակնհայտ է, որ Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները որոշակիորեն սահմանափակում են քաղաքացիների իրավունքները։ Սա, կրկին, եվրոպական գործելաոճի բնորոշ օրինակ է, ինչպես, օրինակ, Մոլդովայի դեպքում»,- նշել է փորձագետը։