Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ
24 Նոյեմբերի 2026, 12:30
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության սահմանները։
Նոյեմբերի 27-ին նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում:
Մայրամուտին մեկնարկող բացօթյա համերգին նվագախմբի հնչողությունն ու մաեստրո Բոչելիի ձայնը կմիավորվեն Պետրայի յուրահատուկ միջավայրում՝ հանդիսատեսին պարգևելով բարձրակարգ երաժշտական երեկո։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիում։