Քոչարյանի կալանքի պատասխանատուներից մեկն Աննա Վարդապետյանն է. Ագնեսա Խամոյան

25 Նոյեմբերի 2026, 11:45

Քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնական պատասխանատուներից մեկը, բացի Նիկոլ Փաշինյանից, քաղաքական պատվերն իջեցրած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Նա վաղը պատասխանատվություն է կրելու օրենքի առաջ՝ իր կատարած բոլոր հանցագործությունների համար»,- հայտարարել է Խամոյանը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին՝ պատգամավորը նշել է, որ դրա հրապարակումից հետո ընդդիմության բարձրացրած մտահոգությունները ոչ միայն հաստատվել են, այլև նախագծի բովանդակությունն ավելի մտահոգիչ է եղել, քան իրենք կանխատեսում էին։

«Պարզվեց՝ բոլոր այն մտահոգությունները, որ մենք հնչեցնում էինք, շատ ավելի մեղմ գույներով էինք նկարագրել, քան այն, ինչ իրականում տեսանք նախագծի տեքստում։ Ոչ միայն հրաժարվում են անկախությունից, Անկախության հռչակագրից, մեր ինքնությունից, զինանշանից և այլն, այլև տեսնում ենք իշխանության գերկենտրոնացման։ Վերջնականապես ամրագրվում է դիկտատուրան»,- ասել է Ագնեսա Խամոյանը։