Ադրբեջանը շահագրգռված է TRIPP նախագծի հնարավորինս արագ իրականացմամբ. Բայրամով

25 Նոյեմբերի 2026, 00:18

Քաղաքականություն

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա իրականացման համար ընկերության ստեղծման, բաժնեմասերի բաշխման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքների ընթացքի մասին Ադրբեջանը պարբերաբար տեղեկացվել է։

«Պատճառը պարզ է․ այս միջանցքի թե՛ մուտքը, թե՛ ելքը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, մեզ համար կարևոր է տեղյակ լինել գործընթացին, որպեսզի նախագիծը հնարավոր լինի իրականացնել, և մենք կարողանանք համապատասխան կերպով համակարգել մեր աշխատանքը», – ասել է Բայրամովը։

Հիմա եթերում