Ճապոնիայում ձյան ավելի քան երկու մետրանոց շերտը փակել է լեռնային հյուրանոցի մուտք

25 Նոյեմբերի 2026, 20:00

Հասարակություն

Ճապոնիան պատուհասած հզոր ցիկլոնի հետևանքով Տոյամա պրեֆեկտուրայի Տատեյամա բնակավայրի լեռնային հյուրանոցը հայտնվել է ձյան թակարդում։ Ուժեղ քամին և բուքը հյուրանոցի մուտքի դիմաց ավելի քան երկու մետր բարձրությամբ ձնակույտ են առաջացրել՝ ամբողջությամբ կտրելով հյուրանոցի կապը արտաքին աշխարհի հետ։

Ինչպես հայտնում է «FNN Prime Online»-ը, հյուրանոցի աշխատակիցներից մի քանի ժամ է պահանջվել ձյան գերությունից դուրս գալու և մուտքը բացելու համար։ Մաքրման աշխատանքները սկսելու համար նրանք նախ ստիպված են եղել հաղթահարել հսկայական ձնակույտը, ապա ձեռքով ձյունը հեռացնել՝ դեպի մուտքի դուռը ճանապարհ բացելու համար։

Մի քանի ժամ տևած աշխատանքներից հետո աշխատակիցներին հաջողվել է բացել հյուրանոցի մուտքը և վերացնել տարերքի հետևանքով ստեղծված խոչընդոտը։