Սարահարթում վարչական ղեկավարը վերահսկում է ընտրողներին․ Գոհար Մելոյան
29 Նոյեմբերի 2026, 11:10
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարը, գտնվելով իր ավտոմեքենայում, վերահսկողություն է իրականացնում ընտրողների նկատմամբ։
Ըստ Մելոյանի գրառման՝ հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են քաղաքացիները մոտենում վարչական ղեկավարին և նրա հետ զրուցելուց հետո ուղևորվում քվեարկության։
Խմբակցության անդամը հիշեցրել է, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածով արգելվում է ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ որևէ վերահսկողություն՝ ընդգծելով, որ ներկայացված փաստերի առնչությամբ հրավիրում են իրավապահ մարմինների ուշադրությունը։