World Aquatics-ը Կանադային զրկել է 2027-ի երկու խոշոր մրցաշարերի անցկացման իրավունքից

29 Նոյեմբերի 2026, 10:20

Սպորտ

Լողի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) Կանադային զրկել է 2027 թվականին նախատեսված երկու խոշոր մրցաշարերի անցկացման իրավունքից՝ պայմանավորված երկրի իշխանությունների՝ ռուս և բելառուս մարզիկներին լրացուցիչ սահմանափակումների կիրառմամբ ընդունելու պահանջով։

Ավելի վաղ Օտտավան հայտարարել էր, որ թույլ չի տա ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիր, եթե նրանք չունենան չեզոք մարզիկի կարգավիճակ և չբավարարեն կանադական կողմի սահմանած լրացուցիչ պայմանները։

Ի պատասխան՝ միջազգային ֆեդերացիան որոշել է փետրվարի 25-28-ը նախատեսված ջրացատկի աշխարհի գավաթի փուլը տեղափոխել Մեքսիկա, իսկ ապրիլի 29-ից մայիսի 1-ը կայանալիք գեղարվեստական լողի (սինքրոն լողի) մրցաշարը ժամանակավորապես հանել օրացույցից՝ մինչև դրա անցկացման նոր վայրի որոշումը։

Ֆեդերացիայում ընդգծել են, որ կողմ են բոլոր երկրների մարզիկների համար մրցումներին հավասար պայմաններով մասնակցության հնարավորության ապահովմանը և դեմ են սպորտին քաղաքական միջամտությանը։