Ընտրախախտում՝ Սպիտակի 22/25 ընտրատեղամասում

29 Նոյեմբերի 2026, 10:40

Քաղաքականություն

Սպիտակի թիվ 22/25 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտում. ընտրողներից մեկը ներկաներին բացահայտ ցուցադրել է իր քվեաթերթիկը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փորձել է միջադեպը հիմնավորել նրանով, թե քաղաքացուն պարզապես օգնություն է ցուցաբերվել քվեարկելիս, սակայն հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե կոնկրետ ում օգտին է նա քվեարկել։

Նույն տեղամասում իր քվեարկությունն է կատարել նաև Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Ավետիսյանը։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում նաև, որ այդ պահին թիվ 22/25 ընտրատեղամասը հոսանքազրկված է եղել։