ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Վեդանտ Պատել

06 Սեպտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, որը հետևանք է սննդամթերքի, դեղորայքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների շարունակական արգելափակման, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

«ԱՄՆ-ը վերջին մի քանի շաբաթների ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային, ինչպես նաև մարդկանց փոխադրումների համար», — ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Հիմա եթերում