Ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա շատ համախոհներ քաղաքական ապագա չունեն․ Ալեքսեյ Մարտինով

07 Սեպտեմբերի 2023, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Alpha Newsroom-ի եթերում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովն ընդգծել է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա շատ համախոհներ քաղաքական ապագա չունեն, իսկ Ռուսաստանը, ինչպես եղել է ապագա անվտանգ զարգացման երաշխավորը, այդպես էլ կմնա։

«Ռուսաստանը Հայաստանի հետ ոչ մի ճգնաժամ չունի, այն սկզբունքորեն չի կարող լինել, եթե մենք խոսում ենք Ռուսաստանի եւ Հայաստանի, հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր մեծ հարաբերությունների մասին։ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան ամբողջ Հայաստանում, սա հայտնի փաստ է։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ ռուս հայերը Ռուսաստանի շատ մեծ հայրենասերներն են, և, ի դեպ, պետք է նշել, որ Ռուսաստանում ապրող մյուս ժողովուրդները նույնպես պետք է սովորեն դա։

Ինչ վերաբերում է այսօրվա Հայաստանին, այո՛, իրոք, այնտեղ էլիտայի որոշակի հատված կա, որը կիսում է Փաշինյանի գիծը, այսինքն՝ կարծում է, որ պետք է ամեն ինչ վաճառել և որքան հնարավոր է՝ թանկ։ Եվ հետո, ինչ-որ կերպ կստացվի, նրանցից մեկը կմեկնի Ամերիկա, ինչ-որ մեկը՝ Եվրոպա կամ մեկ այլ տեղ: Այսինքն, այդ մարդիկ, ակնհայտորեն, իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ։

Մեկ այլ բան է, որ այս ցանկությունը՝ անընդհատ բարձրացնել խաղադրույքները այդ խաղում եւ առեւտրում, անընդհատ շրջադարձերը՝ դեպի տարբեր շահագրգիռ անձինք, հաճախ հանգեցնում է ճակատագրական հետեւանքների:

Ուստի, ես ենթադրում եմ, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա շատ համախոհներ, քաղաքական ապագա չունեն, իսկ Ռուսաստանը, ինչպես եղել Է Անդրկովկասի բոլոր ժողովուրդների և երկրների համար ապագա անվտանգ զարգացման երաշխավոր, այդպես էլ կմնա, ընդ որում, ես այստեղ չէի ցանկանա Հայաստանն առանձնացնել։ Դա հավասարապես վերաբերում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին», — նշել է Մարտինովը։