ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին

15 Մայիսի 2023, 00:30

Քաղաքականություն

Տարածաշրջանում խաղաղության և կայունության համար անհրաժեշտ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ հեռախոսազրույցում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Օլսոնը նշել է նաև, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի բանակցություններին։