Հայ շախմատիստը դարձել է կայծակնային շախմատի Մոսկվայի չեմպիոն

12 Սեպտեմբերի 2023, 16:39

Սպորտ

Շախմատիստ Դավիթ Պառավյանը դարձել է կայծակնային շախմատի Մոսկվայի տղամարդկանց 78-րդ առաջնության հաղթող:

Գրոսմայստերն ամբողջ մրցաշարն անցել է առանց պարտության և իր հաղթանակն ապահովել եզրագծից երկու տուր առաջ: Արդյունքում Պառավյանը 15 միավորից վաստակել է 12,5 միավոր։

Տղամարդկանց մրցաշարի մեկնարկին մասնակցել են 16 շախմատիստներ, որոնք աչքի են ընկել Մոսկվայի առաջնություններում կամ անհատական վարկանիշով: Գրեթե բոլոր մասնակիցներն ունեին միջազգային բարձր կոչումներ։