Կարասային թաղում․ բացառիկ գտածո Մեծամոր հնավայրի տարածքից

13 Սեպտեմբերի 2023, 17:30

Մշակույթ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման  լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են 2022 թվականի պեղաշրջանում Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված  կարասի ռենտգեն հետազոտության արդյունքները։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ կարասում մանկական թաղում է՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքի տակ առկա են ականջօղեր ու մետաղական ուլունքներ։ Կարասի հետագա պեղումները կհաստատեն թաղման ճշգրիտ ժամանակաշրջանը։

Այն առաջիկայում կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։