Էրդողանը հավաքել է ձայների 49,35%-ը
15 Մայիսի 2023, 10:19
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեատուփերի 100%-ը բացելուց հետո հավաքել է ձայների 49,35%-ը։
Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Այս տվյալները հաղորդում է TRT հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ATA դաշինքի երրորդ թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, որ հանել է իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։