«Ասք կապույտ երկնքի մասին». ֆիլմ Արցախի երեխաների աչքերով
16 Սեպտեմբերի 2023, 16:23
Սեպտեմբերի 14-ին Նորթ Հոլիվուդում տեղի ունեցավ վավերագրող-լրագրող Վրույր Թադևոսյանի «Ասք կապույտ երկնքի մասին» ֆիլմի ցուցադրությունը։
Ֆիլմը 44-օրյա պատերազմի ականատես երեխաների ապրումների, խաղաղության և պատերազմի պատկերացումների մասին է։ Հիմքում՝ համամարդկային խնդիրներ են և արժեքներ։
Ցուցադրման կազմակերպիչ Հայ Դատի Արևմտյան գրասենյակի գործադիր տնօրեն Ա․ Բալխեյանը կարևորում է, որ այս ֆիլմը դիտեն ամերիկացի պետական պաշտոնյաները։
Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեկորեանը և ամերիկյան հեռուստամեկնաբան Արաքսյա Կարապետյանը։
Արքեպիսկոպոս Տ․Հովնան Դերդերեանը խորհուրդ է տալիս ճիշտ կարծիք կազմելու համար ֆիլմը դիտել երեխաների աչքերով։
Ֆիլմը նկարահանվել է 2022թ Արցախի Սարուշեն, Ավդուռ, Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերում։ Ֆիլմի բոլոր մասնակից երեխաները արդեն ինը ամիս է` գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։