Արցախում պետնախարար է նշանակվել Արթուր Հարությունյանը

18 Սեպտեմբերի 2023, 14:16

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է առողջապահության նախարարի, արդարադատության նախարարի, գյուղատնտեսության նախարարի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, քաղաքաշինության նախարարի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գործունեությունը: