«Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի հարձակումները Լեռնային Ղարաբաղում». Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

20 Սեպտեմբերի 2023, 10:23

Քաղաքականություն

Գերմանիայի կանցլերը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիային.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը ճգնաժամային է. Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա խաղաղ լուծում գտնելու ռազմավարությանը», — ասել է Շոլցը X-ում կատարած գրառման մեջ: