Ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը կսկսվի երկուշաբթի․ Թուրքիայի ԿԸՀ նախագահ

15 Մայիսի 2023, 21:05

Քաղաքականություն

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (YSK) ղեկավար Ահմեթ Եները հայտարարել է, որ երկուշաբթի երկրում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավը։

«N6271 օրենքի 13-րդ կետի համաձայն՝ քարոզարշավը սկսվել է»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Եները։

Ավելի վաղ, Եները պաշտոնապես հայտարարել էր մայիսի 28-ին երկրում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին։