Էրդողանը վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
16 Մայիսի 2023, 08:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի։
«Մենք մայիսի 28-ին կհավաքենք ձայների ավելի բարձր տոկոս քան մայիսի 14-ին՝ ակնկալելով հաղթանակ: Հուսով եմ՝ այն պատմական կլինի»,- իր՝ պաշտոնական թվիթերյան էջում գրել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ստացել է ձայների 49,62%-ը, և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որը ստացել է 44,89%-ը: