Փաշինյանը ոչ թե պարզապես խաղացել է, այլ խաղացել է պարտիայի գլխավոր դերերից մեկը. Սեմյոն Պեգով

21 Սեպտեմբերի 2023, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ադրբեջանցիների կողմից ռուս խաղաղապահների սպանությունը:

«Իրավիճակի՝ իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ բրիտանացիները կրկին փորձել են մեծ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, որոնք կապված են հենց հատուկ ռազմական գործողության ընթացիքի հետ։

Բրիտանացիներն իրենց գործակալական ցանցի և իրենց ուղղակի վասալների ՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, ինչպես նաև Փաշինյանի, որը միանգամայն դավաճանեց Հայաստանին և դավաճանեց Արցախի ժողովրդին, երկու կողմից խաղացին այդ պարտին՝ շատ լավ հասկանալով, որ մեր բոլոր հիմնական ռեսուրսները գործի են դրված, իհարկե, Հատուկ ռազմական գործողության գոտում: Սա է գլխավոր խնդիրը, նրանք հասկանում են, որ ուկրաինական հակահարձակումը, որը հայտարարվել էր, ըստ էության խեղդվում է 3 ամսում…

Երբ նրանց հարձակումը վերջնականապես կխեղդվեր, դա պետք է տեղի ունենար ասենք՝ մոտ ժամանակներս։ Մենք, ըստ էության, պետք է հակագրոհեինք։ Եվ դա կարող էր աղետ լինել Կիևի համար։ Այսպիսով, ստեղծելով լրացուցիչ խնդիրներ, լուրջ խնդիրներ և մարտահրավերներ, ճակատային մարտահրավերներ՝ ըստ էության, խաղաղապահները զոհվեցին, հրետակոծության տակ էր մեր բանակը, դա արեցին Անդրկովկասի ՆԱՏՕ-ականները՝ իրենց ցանցի միջոցով: Շղթան պարզ է՝ Էրդողանը, Ալիևը, Փաշինյանը խաղացել են Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի կողմից՝ Կիևի շահերից ելնելով», — ասել է նա։

«Ես վստահ եմ, որ մենք կգտնենք այս իրավիճակից դուրս գալու ելքը։ Ամեն դեպքում, ձեռագիրն ակնհայտ է, այնպես, ինչպես Ղազախստանում էր, երբ հատուկ ռազմական օպերացիայի նախօրեին բրիտանացիները մեզ համար լուրջ խնդիրներ ստեղծեցին Միջին Ասիայում՝ օգտագործելով մեր ռեսուրսները, փորձելով վերակողմնորոշել ՝ կրկին Էրդողանի և նրա գործակալական միջոցներով՝ Մասիմովի տեսքով, դե, բրիտանացիներն ուղղակիորեն աշխատում են նրանց հետ:

Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամբողջությամբ նույն մոդելն է խաղարկվում՝ մեր հատուկ ռազմական գործողությամբ պայմանավորված մեր ռազմական հնարավորությունները կոտրելու նպատակով: ՆԱՏՕ-ականները վախենում են Կիևի լուրջ պարտությունից, դրա համար նրանք հակամարտություն են հրահրել Ղարաբաղում։

Փաշինյանը, ցավոք, հայ և ռուս ժողովուրդների մեծ ողբերգության կապակցությամբ, ոչ թե պարզապես խաղացել է, այլ խաղացել է պարտիայի գլխավոր դերերից մեկը», — ընդգծել է Պեգովը։