Ուսանո՛ղ, միացի՛ր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը միացավ դասադուլին

22 Սեպտեմբերի 2023, 13:15

Քաղաքականություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը միացավ դասադուլին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ: Ցուցարարների ջարդ է սկսել ոստիկանությունը: Չնայած բիրտ ուժի կիրառմանը՝ հազարավոր մարդիկ շարունակում են միանալ անհնազանդության ակցիաներին: Համալսարաններում, դպրոցներում դասադուլ է: