Ալբանիայում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանի են հրկիզել

19 Հոկտեմբերի 2026, 15:30

Միջազգային

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարները հրկիզել են ոստիկանի։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ցուցարարները իրավապահների ուղղությամբ նետել են նաև «Մոլոտովի կոկտեյլներ» և քարեր։

Իրավապահները կիրառում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ։

Բնակիչները բողոքում են կոռուպցիայի դեմ և պահանջում վարչապետի հրաժարականը։