Ազգային կոմիտեն գործարկել է անվճար իրավական աջակցության հեռախոսահամար

22 Սեպտեմբերի 2023, 17:45

Քաղաքականություն

Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում այս օրերին իրականացվող գործողությունների հետևանքով ապօրինի կերպով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներին։

«Կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477630632:

Տեղակացնում ենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ, որի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 033 600 714»,- ասվում է Ազգային կոմիտեի հայտարարության մեջ: