Այսօրվա հավաքից հետո 4 ուղղություններով բողոքի գործողությունները կշարունակվեն․ Անդրանիկ Թևանյան

22 Սեպտեմբերի 2023, 20:16

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ կոմիտեն կազմակերպչական ընդլայնման գործողություններ կիրականացնի։ Կիրակի կհավաքվեն հրապարակում, իսկ այսօրվա հավաքից հետո 4 ուղղություններով բողոքի գործողությունները կշարունակեն։

«Ոստիկանությունը չհամարձակվի խաղաղ ցուցարարների դեմ ենիչերություն անել, մենք իրականացնում ենք խաղաղ իշխանափոխություն եւ դա ժողովրդի պահանջն է։ Մեր գլխավոր խնդիրն իշխանափոխությունն է: Աշխարհն այժմ նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կկարողանա սեփական ուժերով փոխել իրավիճակը»,- ասել է Անդրանիկ Թևանյանը։