Բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից․ Արցախի տեղեկատվական շտաբ

22 Սեպտեմբերի 2023, 21:39

Քաղաքականություն

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:

Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։