Սեպտեմբերի 23-ի ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցն է ներկայացվել

22 Սեպտեմբերի 2023, 22:53

Քաղաքականություն

Ազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ի ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցն է ներկայացրել։ Հորդորում են․

1․ Որպես իրազեկման ակցիա այցելել սրճարաններում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց պատմել երկրում ստեղծված իրավիճակի մասին, կոչ անել դուրս գալ փողոց

2․ Որպես բողոքի դրսևորում փակել փողոցներ, կոչ անել հայրենակիցներին դուրս գալ փողոց

3․ Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով

4․ Ցեղասպանական քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում

5․ Դեռևս չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնում ենք բողոքի ակցիաներ