ՀՀ է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ քննարկելու Արցախի վրա Ադրբեջանի ռազմական գործողությունների ազդեցությունը

23 Սեպտեմբերի 2023, 11:45

Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։

Հայաստան կատարած այցի ընթացքում սենատորը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԳՆ տեղակալ Պարույր Հովհաննիսյանի  և այլ անձանց հետ՝ քննարկելու  հայ-ամերիկյան հարաբերությունները և Արցախի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։