Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել․ ԱԳ նախարարի տեղակալ
16 Մայիսի 2023, 13:10
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Նա անդրադարձել է Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։
«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասել է Սաֆարյանը։