Կանխե՛լ նոր ցեղասպանությունը. ՀՕՄ-ի Հարավային Ամերիկայի հանձնաժողովի կոչը 

23 Սեպտեմբերի 2023, 19:40

Քաղաքականություն

Հայ օգնության միության Հարավային Ամերիկայի տարածաշրջանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ հանձնաժողովը կանգնած է Արցախի հայրենակիցների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային գործողությունները։

«Ինը ամիս տևած պաշարումից հետո տեղի են ունենում դաժան հարձակումներ՝ օգտագործելով անհարկի հրետանի անմեղ խաղաղ բնակիչների վրա, ունենալով մեկ նպատակ՝ տեղահանություն և ցեղասպանություն: Մենք վերահաստատում ենք մեր զորակցությունը Արցախի ժողովրդին և կոչ ենք ուղղում իրավապաշտպան կազմակերպություններին և ժողովուրդներին՝ վերջ տալ արցախցի մեր հայրենակիցների այս անտանելի մղձավանջին՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը։ Խաղաղություն Արցախին, Հայաստանին և հայությանը»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։