Դևլեթ Բահչելին կդառնա Թուրքիայի խորհրդարանի ժամանակավոր խոսնակը

17 Մայիսի 2023, 08:07

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Turk հեռուստակայանի թղթակիցների հետ մայիսի 16-ին տեղի ունեցած զրույցում հայտնել է, որ Ազգայնական շարժման կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կդառնա խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի ժամանակավոր խոսնակը:

Նախկին փոխվարչապետ Բահչելիի առաջնորդած կուսակցությունը հանդես է գալիս ծայրահեղ աջակողմյան և ազգայնական դիրքերից և համարվում է «Գորշ գայլեր» երիտասարդական ազգայնական կառույցի հովանավորը:

Էրդողանը հայտնել է, որ Բահչելին ընդունել է խորհրդարանը ժամանակավոր ղեկավարելու առաջարկը: