Գրիգորյանը Կոլոմինային է ներկայացրել հայ-ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները

17 Մայիսի 2023, 08:22

Քաղաքականություն

Երեկ Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:

Գրիգորյանը ներկայացրել է հայ — ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

Հիմա եթերում