Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

26 Սեպտեմբերի 2023, 16:25

Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում ՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության ուղղությամբ: Ռուսաստանի և Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը:

Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքի ակտիվացման հարցում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում