Հայաստանում ռուսական տունն օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին

28 Սեպտեմբերի 2023, 00:15

Քաղաքականություն

Հայաստանում ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո) օգնություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ կազմակերպության աշխատակիցները Երևանից Գորիս են բերել երեխաների համար նախատեսված տակդիրներ և բրդյա ծածկոցներ, որպեսզի մարդիկ կարողանան տաքանալ լեռնային տեղանքում +10 գիշերային ջերմաստիճանի պայմաններում:

«Բացի այդ, մոտ ժամանակներս Գյումրի կժամանի մեր գործընկերների՝ դոկտոր Լիզա հիմնադրամի կողմից 10 տոննա մարդասիրական բեռով ինքնաթիռը։ Առաջին անհրաժեշտության իրերը կտեղափոխվեն նաև Սյունիք», — ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: