ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կոչ է արել Երևանին ու Բաքվին հարգել մարդասիրական իրավունքը Արցախում
28 Սեպտեմբերի 2023, 23:15
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները», — ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է։