Խոշոր ու ողբերգական վթար մայրաքաղաքում. բախվել է հինգ ավտոմեքենա, կա զոհ

22 Նոյեմբերի 2026, 20:40

Տնտեսություն և Բիզնես

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասցեի դիմաց (Երևանյան լճի հարակից հատվածում), խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների՝ բախման հարվածից «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել մայթով ու բազալտե եզրաքարի վրայով և հարվածել ինքնասպասարկման ավտոլվացման կետի պաշտպանիչ պատին՝ մասամբ վնասելով կառույցը։

Պատահարի հետևանքով 4 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում քննչական խմբի աշխատանքները դեռ չսկսված՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Կատարվում է նախաքննություն՝ վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու ուղղությամբ։