Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

29 Սեպտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ: «Ռիա նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմա մենք խոսում ենք առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը շարունակում է արդիական մնալ։

«Դա միանշանակ տեղին է։ Բացի այդ, ծրագրեր կան, իհարկե, տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար։ Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Արցախի Հանրապետության լուծարումից հետո։

Հիմա եթերում