«Ինչո՞ւ». բլոգեր Shady Shae-ն կիսվել է Արցախում կատարվածով ու իր հարցն ուղղել Ադրբեջանին

03 Հոկտեմբերի 2023, 09:27

Քաղաքականություն

Նիգերիացի բլոգեր Shady Shae-ն, որը հայտնի է Հայաստանի հանդեպ իր ջերմ զգացողություններով, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է Արցախից բռնի տեղահանված հայերի լուսանկարներով ու ադրբեջանական ագրեսիայի մասին նորություններով:

Հրապարակումներից մեկում արցախցի փոքրիկներն են, որոնք լալիս են: «Ադրբեջան, ինչո՞ւ»,-լուսանկարին կից գրել է Շեդին: