Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք, չհանձնվե՛ք․Անթիլիասում ի զորակցություն Արցախի աղոթք է կատարվել

02 Հոկտեմբերի 2023, 13:20

Հայեր

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից փոխանցում են, որ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։  

«Արցախ աշխարհի առաջ ծառացած վերջին աղետը ծանր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար` ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։ Դարձյալ ավերածություններ, նահատակներ և աքսոր… Դարեր շարունակ հայի արյունով ու ստեղծագործ ոգով պատված Արցախն այսօր թշնամու ձեռքերում է։ Չհուսահատվե՛ք, չընկրկե՛ք և սատանայի կամքին չհանձնվե՛ք։ Մենք սուրբ խաչ ունենք որպես ապավեն և պաշտպան»,– ասել է Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանը։

Կատարվել է նաև հոգեհանգստյան կարգ` Արցախ աշխարհի պաշտպանության և պահպանության համար նահատակված հերոս հայորդիների հոգիների համար։

Հիմա եթերում