Ռուս խաղաղապահները մասնակցում են ԼՂ-ում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին. տեսանյութ

09 Հոկտեմբերի 2023, 23:15

Քաղաքականություն

Ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին։

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել էր Արցախ։ Պատվիրակությունն անցել էր Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը Արցախ հոկտեմբերի 1-ին էր: Այցից հետո հրապարակվել էր զեկույց, որում ասվում էր, որ ավերածություններ, բռնության դեպքեր չեն նկատվել, և Արցախում մնում է 50-1000 հայ։