Սանկտ Պետերբուրգում կայացած համերգի հասույթը կուղարկվի արցախցիներին

12 Հոկտեմբերի 2023, 00:51

Մշակույթ

Կոմիտասի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Կռունկ. Կոմիտաս» խորագրով համերգը:

Համերգը նախաձեռնել են Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան (ARMA) և Chamberries կամերային նվագախումբը։

Ելույթ են ունեցել մենակատարներ Արամ Մարգարյանը, Անի Աղաջանյանը, Անի Արակյանը,
Մարիամ Վարդապետյանը:

Համերգից ստացված հասույթն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանվածներին: