Կարեն Կավալերյանը դարձել է «Ջեյն Էյր» մյուզիքլի լիբրետոյի հեղինակը

15 Հոկտեմբերի 2023, 14:13

Մշակույթ

Հոկտեմբերի 14-15-ը Կրասնոյարսկի երաժշտական թատրոնում տեղի կունենա Ջեյն Էյր ներկայացում-մյուզիքլի ցուցադրությունը:

1847 թվականին Մեծ Բրիտանիայում լույս է տեսնում «Ջեյն Էյր. ինքնակենսագրություն» վեպը, որը կարճ ժամանակում հաջողություն է ձեռք բերում ընթերցողների շրջանում և արժանանում քննադատների գնահատանքին:

Այդ պահից անցել է ավելի քան 150 տարի, բայց ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը չի մարում։

Կարեն Կավալերյանը և Քիմ Բրեյթբուրգը գրել են մյուզիքլ ուժեղ բնավորությամբ փխրուն աղջկա մասին, որն իր մարմնավորումն է գտել Կրասնոյարսկի երաժշտական թատրոնում: Բեմադրությանը հատուկ հմայք կհաղորդեն ձյունաճերմակ վարդերն ու շուշանները, որոնք զարդարում են եզրափակիչ տեսարանը։