Արտուշ Պոլեյանը՝ «Օնեգին» օպերային մրցանակի հավակնորդ
«Օնեգին» VIII ազգային օպերային մրցանակաբաշխությունը հրապարակել է հավակնորդների կարճ ցուցակը։ Օպերային արվեստում նշանակալի նվաճումների համար բրոնզե արձանիկներ կստանան դեբյուտ, պրիմադոննա, բեմի վարպետ, հյուր, երկրորդ պլանի դեր, կազմ և իրադարձություն մրցութային անվանակարգերում:
Դափնեկիրներին կպարգևատրեն գալա-համերգի ժամանակ, որն ավանդաբար, վարելու է Սաթի Սպիվակովան: Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Մարիինյան թատրոնի բեմում։
Հավակնորդների թվում է Սվիրիդովի անվան Կուրսկի երաժշտական քոլեջի ուսանող, 19-ամյա Արտուշ Պոլեյանը: Ուսման ընթացքում Արտուշը դարձել է տարբեր մակարդակի, այդ թվում՝ ամենահեղինակավոր մրցույթների հաղթող։