Հովիկ Կեուչկերյանը՝ Իզաբել Կոիկսեի «Սեր» ֆիլմում
28 Հոկտեմբերի 2023, 13:02
Նոյեմբերի սկզբին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Իզաբել Կոիկսեի «Սեր» ֆիլմը, որի գլխավոր դերերում են հայազգի Հովիկ Քեուչկերյանը («Թղթե տունը») եւ Լայա Կոստոն։
Ֆիլմը հիմնված է Սառա Մեսայի համանուն վեպի վրա։ Այն պատմում է երեսնամյա կնոջ՝ Նետի (Կոստո) մասին, որ քաղաքային եռուզեռից փախչում է գավառական փոքրիկ քաղաք։ Գյուղական ավերակ տանը, թափառական շան ուղեկցությամբ, նա փորձում է վերականգնել իր կյանքը։
Հանդիպելով իր տանտիրոջ թշնամանքին ու քաղաքաբնակների անվստահությանը, Նետը սիրավեպ է սկսում իր հարեւան Անդրեասի (Կեուչկերյան) հետ։ Այս տարօրինակ եւ շփոթեցնող հանդիպման արդյունքում ի հայտ է գալիս մոլուցքային մի կիրք, որն ամբողջությամբ կլանում է Նետին եւ ստիպում մտածել այն մասին, թե ինչպիսի կին է նա իրականում:
Հովիկ Կեուչկերյանը հայկական ծագմամբ իսպանացի կատակերգու, բանաստեղծ, գրող, դերասան և նախկին բռնցքամարտիկ է։ Առավել հայտնի է «Թղթե տունը» (իսպ.՝ La casa de papel) հեռուստասերիալում կատարած Բոգոտայի դերով։