Իրանը հստակ հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական զորքերի անցակետերով «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Կարինե Գևորգյան

27 Հոկտեմբերի 2023, 20:00

Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում իրանագետ Կարինե Գևորգյանն ասել է, որ Իրանը իր՝ 100.000 զինվորականներին և 40.000 զինծառայողներին կենտրոնացրել է Ադրբեջանի, Հայաստանի և, մասամբ, Թուրքիայի հետ սահմանին և ուշադիր հետևում է, թե ինչպես է Ադրբեջանը Զանգելանում խելացի իսրայելական գյուղ կառուցում։

«Մենք տեսնում ենք, որ շատ մեծ խաղ է ընթանում նոր աշխարհակարգ հաստատելու համար։ Թեհրանում ինչպես են աշխատում հայկական գործոնի հե՞տ։ Բոլորովին այլ կերպ. իրենց համար կարևոր չէ՝ Փաշինյանն է, թե՞՝ ուրիշը, նրանք մտածում են իրենց ազգային շահերի մասին։ Եվ նրանք իրենց կոպիտ կամ սադրիչ չեն պահում, այդ թվում՝ լրատվամիջոցներում։

Արդեն պայմանագիր է կնքվել Իրանից Հայաստանի տարածքով մինչև Սև ծով ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, այսինքն՝ իրանցիները լրջորեն աշխատում են, և այս ֆոնին, Մոսկվային ասում են՝ տղաներ, Ձեզ թվում է, որ սա երկրորդային բա՞ն է, ամեն ինչ փոխկապակցված է: Դուք տեսեք, թե ինչ իրադարձություններ են տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, ներառյալ այն, ինչ կատարվում է այժմ Գազայի հատվածում և Իսրայելում:

Արդյո՞ք Իրանը պատրաստ է ուղիղ ռազմական հակամարտություն սկսել Իսրայելի հետ։ Ո՛չ, և չի լինի, իրանական բանակը, պարզապես, հետևում է: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի մասնակցի այն ամենին, ինչ տեղի կունենա Իսրայելում: Իսկ Հայաստանում տեղի ունեցողին կմասնակցի, եթե Զանգեզուրի միջանցքի նախագիծը սկսի ակտիվանալ։ Ուստի, նրանք այժմ կենտրոնացրել են իրենց՝ առնվազն 100,000-անոց զորքերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 40,000 զինվորներին Ադրբեջանի, Հայաստանի եւ, մասամբ, Թուրքիայի հետ սահմանին, որտեղ գտնվում է Նախիջեւանը։ Նրանք նայում են, թե որտեղից է գալիս վտանգը, երբ Ադրբեջանը Զանգելանում կառուցում է խելացի իսրայելական գյուղ, հենց այնտեղ, որտեղ միանում են Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի սահմանները։ Իրանցիներն ասում են՝ սա ի՞նչ գյուղ է, սա իրականում բազա է։

Եվ չեն ասում՝ Ադրբեջան կամ Ադրբեջանի Հանրապետություն, ասում են՝ Բաքվի ռեժիմ։ Նույն կերպ, նրանք երբեք չեն ասում, որ դեմ են հրեական պետությանը, ասում են՝ մենք չենք սիրում Սիոնիստական ռեժիմը։ Իսկ հիմա Իրանի արտգործնախարարն ասել է, որ հենց Սիոնիստական ռեժիմն է հրահրել ահաբեկչական խմբավորումների ստեղծումը, որոնք վտանգի տակ են դնում ինչպես պաղեստինցիներին, այնպես էլ հրեաներին։

Ի դեպ, Իսրայելում հասարակությունը նույնպես ներարկել են, որ Իրանը ցանկանում է ոչնչացնել Իսրայել պետությունը։ Ո՛չ, ոչ մի նման բան: Իրանը երկիր-քաղաքակրթություն է՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ավանդաբար զուսպ, շատ հավասարակշռված քաղաքականությամբ։ Նրանք միշտ բոլորովին այլ հռետորաբանություն են ունեցել, բողոքելու առիթ չկա։ Նրանք երբեք չեն ասել, որ հրեաները սեփական պետության իրավունք չունեն։ Միշտ հետևեք իրանցիների հռետորաբանությանը: Նույն կերպ Իրանը հստակ ասել է, որ չի լինելու «Զանգեզուրի միջանցք»՝ թուրքական և ադրբեջանական բանակների անցակետերով։

Շատերն ասում են, որ Փաշինյանը Հայաստանում է, ու, միգուցե, ռուսական բազաները հեռանան։ Կարծում եմ, որ Փաշինյանը, ռուսական ԶԼՄ-ներից իր ամբողջ դժգոհությամբ , հուզականությամբ հանդերձ, որը բնորոշ է հայ քաղաքական գործիչներին, իր շրջապատի հետ միասին, հասկանում է, որ այդ բազաներն իրականում ռուս սահմանապահների ռազմական թիկունքն են, որոնք հսկում են Հայաստանի Հանրապետության արտաքին սահմաններն՝ ամբողջ երկայքով: Հայաստանը չունի մոբիլիզացիոն այնպիսի ռեսուրս, որ լուրջ սահմանային համակարգեր ստեղծի եւ այլն։

Այնտեղ ռուսական դրոշ կա, ինչ-որ մեկն ուզո՞ւմ է: Դե, ե՛կ, փորձի՛ր։ Այո՛, արդեն եղել են միջադեպեր, ուղղաթիռ է խոցվել 2020թ.-ին: Հիշեք, թե ինչպես անմիջապես սկսեցին ներողություն խնդրել և այլն: Խաղաղապահներ են սպանվել։ Մի կաթիլը քար է մաշում: Գիտե՞ք, և եթե ինչ-որ մեկը Բաքվում կամ Անկարայում ակնկալում է, որ ռուսները կմոռանան այս ամենը, ես պետք է նրանց հակառակը համոզեմ։ Մի՛ թերագնահատեք ռուսների հիշողությունը»,- նշել է Կարինե Գևորգյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կօգտվի Իսրայելում իրավիճակի շուրջ ստեղծված տեղեկատվական աղմուկից և կփորձի լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, Կարինե Գևորգյանն ընդգծել է, որ Ալիևը նույն ուժերի գործիքն է, որոնք փորձում են շահարկել հայկական իսթեբլիշմենթը եւս.

«Կար այսպիսի կատակ. «Նա, իհարկե, ուզում է, բայց չի կարող»: Իլհամ Ալիևը, որ իմ տեսանկյունից, ցավոտ տեղեր ունի և ընդհանրապես նաև գործիք է, կախվածություն ունի։ Ես հաճախ եմ զրուցում ադեկվատ, նորից եմ ասում, խորը մտածող, գրագետ, էթնիկ ադրբեջանցիների հետ, որոնց դեռ 2020-ից առաջ ասել էի, որ Ձեր հայրենիքի առաջնորդի ձեռքերը կոլորեն ու կստիպեն կռվել։ Ասեցին՝ չէ, նա համաձայնության կգա, բոլորը վիճեցին ինձ հետ։

Հասկանու՞մ եք, նրան կասեն, և նա ստիպված կլինի դա անել։ Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ դա նրան ասողները ներկա վերնախավի և նրա թիմի մի մասին, ներեցեք, նախապատրաստում են ապամոնտաժման։ Կարծում եմ, որ Բաքուն էլ է դա հասկանում, դրա համար էլ, հավանաբար, թեթեւացած շունչ քաշեցին, երբ Թեհրանի գլխավոր շտաբից պատվիրակություն եկավ, վերջնագիր բերեց ու ասաց՝ շարժեք՝ այսպես կլինի»,- ընդգծել է Կարինե Գեւորգյանը։

Հիմա եթերում