Ադելիա Պետրոսյանը երեք փուլից հետո առաջինն է Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում

30 Հոկտեմբերի 2023, 00:52

Սպորտ

Հայազգի ռուս գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երեք փուլից հետո առաջինն է Ռուսաստանի գեղասահքի Գրան պրի 2023/24 մրցաշարի ընդհանուր հաշվարկում։

sports. ru-ի փոխանցմամբ՝ երկրորդ տեղում Աննա Ֆրոլովան է, երրորդում՝ Մարիա Աղաեւան։
Մարզիչ Էթերի Տուտբերիձեի աշակերտուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է (2022), Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող (2023)։