ՀՀ քաղաքացիները կարող են պարզեցված կարգով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում. Միշուստին
30 Հոկտեմբերի 2023, 17:14
Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի վարման կարգը մի շարք երկրների քաղաքացիների համար։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ ստորագրված կարգադրությամբ սահմանվել է 25 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները եւ իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել եւ ավանդներ ունենալ ռուսական բանկերում։
«Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր մասն է ֆինանսական ինքնիշխանության հասնելու գծով՝ մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու շրջանակում», — նշել է Միշուստինը։
Երկրների ցուցակում են Ադրբեջանը, Ալժիրը, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը, Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։