Ղափամայի օրը նշել են Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը և Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնը
07 Նոյեմբերի 2023, 10:15
Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը և Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնը նշել են Ղափամայի օրը։
Ուսանողների համար պատրաստվել էին ինտերակտիվ խաղեր, որոնց ընթացքում նրանք պետք է գուշակեին հայտնի հայերի անունները, ճարտարապետական կառույցները և այլն։
Հնչել են նաև ազգային երգ ու պար։ Մասնակիցները կիսվել են հայկական ազգային ուտեստի՝ ղափամա պատրաստելու բաղադրատոմսերով։
Ղափաման հայկական լցոնած դդում է։ Ազգային ավանդույթներում ճաշատեսակը մատուցվում է սեղանի շուրջ հարսանիքների և այլ տոների ժամանակ՝ որպես առատության խորհրդանիշ: