Բաքվի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. կինն ահազանգում է

13 Նոյեմբերի 2023, 17:20

Հայեր | Քաղաքականություն

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից գերեվարած լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին «Արևելք»-ին ասել է Վիգենի կինը՝ Լինտա Իւլճէքեանը։

«Վիգենի կյանքը մազից է կախված։ Վիգենի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Վերջին շրջանում հազվադեպ ենք կապվում Վիգենի հետ, և այդ ընթացքում պարզ է դառնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, և հարկավոր է վայրկյան առաջ ազատել նրան Բաքվի բանտից», — ասել է նա։

Լինտա Իւլճէքեանը նշել է, որ Վիգենի ազատության համար քայլեր արվում են, բայց  չի ուզել մանրամասներ հայտնել։ Նա հույս է հայտնել, որ իր խոսքը կհասնի Հայաստանի, Սփյուռքի հասարակություններին, որոնք էլ քայլեր կանեն Վիգենի կյանքը փրկելու համար։

Հիշեցնենք, որ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Բերձոր էր մեկնել եռակողմ հայտարարության ստորագրման հենց հաջորդ օրը՝ 2020 թ. նոյեմբերի 11-ին ու գերեվարվել։