Սոնա Հարությունյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթող
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց ևս մեկ մեդալ։
Կանանց 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։