Մարտին Պողոսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
19 Նոյեմբերի 2023, 17:15
Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը 73 կգ քաշային կարգում նվաճել է հրում վարժության փոքր բրոնզե մեդալը՝ ցույց տալով 171 կգ արդյունք։
Երկամարտում Մարտին Պողոսյանը 306 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում նա 135 կգ-ով գրավել է 7-րդ տեղը։